Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Զարիֆը՝ սպառազինության էմբարգոյի ավարտի մասին

Զարիֆը՝ սպառազինության էմբարգոյի ավարտի մասին
18.10.2020 | 22:00

Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետի ավարտի կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի էջում գրել է, որ այսօր միջազգային հանրության համար նշանակալի օր է, որը, հակառակ ԱՄՆ-ի կործանարար ջանքերին, պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և ԳՀՀԾ-ն:

«Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումը հաղթանակ է մեր տարածաշրջանում բազմակող հարաբերությունների, խաղաղության և անվտանգության համար»,- գրել է Զարիֆը։

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ